Ռոնալդուն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Յուվենտուսից»

0

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը:

Sport Mediaset-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» ֆինանսական խնդիրների պատճառով, հնարավոր է, ստիպված լինի վաճառել 35-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը:

Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականին Մադրիդի «Ռեալից»: Նրա տեղափոխության դիմաց իտալական ակումբը վճարել է 100 միլիոն եվրո:

Պորտուգալացի հարձակվողի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված էր Փարիզի ՊՍԺ-ն:

Leave A Reply

Your email address will not be published.