«Ցավալի է». Լյուբով Ուսպենսկայան մեղավորություն է զգում Եֆրեմովի մասնակցությամբ մահվան ելքով վթարի հարցում

0

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Instagram-ի իր էջում մեկնաբանել է Միխայիլ Եֆրեմովի մասնակցությամբ վթարը, որը մարդու մահվան է հանգեցրել։ Այն շոկի է ենթարկել երգչուհուն։

Ռուսաստանի վաստակավոր արտիստն ալկոհոլային ուժեղ հարբածության վիճակում Մոսկվայի կենտրոնում բախվել է բեռնատարի։ Միխայիլը չի տուժել, իսկ երկրորդ մեքենայի վարորդը հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքներից։ Եֆրեմովին մինչեւ 12 տարվա ազատազրկում է սպառնում։

Ուսպենսկայան խոսոտովանել է, որ վերջերս Եֆրեմովի հետ շփվել է հեռախոսով ու իրեն է մեղադրում, որ չի ազդել իրավիճակի վրա ու չի կանխարգելել ճանապարհատրանսպորտային պատահարը։

«Մենք օրերս ենք խոսել, թեեւ նա սովորաբար հազվադեպ է զանգահարում։ Դա ավելի է տխրեցնում, որ ես նրա ձայնում չլսեցի այն, ինչ կարող էի… Ինձ թվում է՝ կարող էի օգնել։ Նրան հանել դեպրեսիայից եւ տխրության վիճակից, որը, ինչպես հիմա եմ հասկանում, այդ ժամանակ պատել էր նրան։ Ես ոչ ոքի չեմ փորձում պաշտպանել։ Միայն ցանկանում եմ ասել, որ ինձ համար ցավոտ է, վիրավորական, որ ես չկարողացա ոչինչ անել»,- Instagram-ում ասել է Ուսպենսկայան։

Leave A Reply

Your email address will not be published.