Վերմալեն. Ցանկանում էի, որ Վան Պերսին մնա «Արսենալում» և դառնա ակումբի լեգենդը

0

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Վերմալենը, որն այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում», խոսել է իր նախկին ակումբակից Ռոբին վան Պերսիի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին:

«Նրա հեռանալն իսկական անակնկալ էր մեզ համար: Ես գիտեի, որ վերջին հաշվով նա հեռանալու է «Արսենալից», սակայն այդ պահին չէի սպասում այդ նորությանը:

Շատ կցանկանայի, որ Վան Պերսին մնար «Արսենալում» և դառնար ակումբի լեգենդը»,- Վերմալենի խոսքը փոխանցում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ռոբին վան Պերսին «Արսենալում» հանդես է եկել 2004-2012 թվականներին, այնուհետև մինչև 2015 թվականը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում»: Հոլանդացի հարձակվողը 2015-2018 թվականներին խաղացել է «Ֆեներբահչեում», իսկ 2018-2019 թվականներին՝ «Ֆեյենորդում»:

Leave A Reply

Your email address will not be published.