«Արսենալը» կփորձի նոր պայմանագիր կնքել Օբամեյանգի հետ

0

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը մտադիր է թիմում պահել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

«Արսենալն» Օբամեյանգին կառաջարկի 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով:

Ավելի վաղ Օբամեյանգը հայտարարել էր, որ մտադիր չէ նոր պայմանագիր կնքել «Արսենալի» հետ և մտածում է նոր ակումբ գտնելու մասին: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Գաբոնցի հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ-ն ու Միլանի «Ինտերը»:

30-ամյա Պյեր-Էմերիկ Օբամեյանգն «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»:

Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել 20 գոլ:

Leave A Reply

Your email address will not be published.