«Ռոման» գտել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր փոխարինողին

0

Իտալական «Ռոման» փոխարինող է գտել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և կփորձի համաձայնության գալ նրա տեղափոխության հարցում, եթ Լոնդոնի «Արսենալը» հրաժարվի վաճառել հայ կիսապաշտպանին:

Calciomercato-ն, հղում անելով La Gazzetta dello Sport-ին, հայտնում է, որ «Ռոմայի» ուշադրության կենտրոնում է հայտնվել Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 13-15 միլիոն եվրո:

Ավելի վաղ Sport Mole-ն տեղեկացրել էր, որ «Արսենալն» իջեցրել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքը և պատրաստ է ընդունել «Ռոմայի» առաջարկը:

«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.