«+1 կգ». Սոֆի Մխեյանի սպորտային կերպարը

0

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա առանց շպարի է, սպորտային տաբատ է կրում։ Երգչուհին մեկնաբանություններում անկեղծորեն խոստովանել է, որ կարանտինի ընթացքում գիրացել է 1 կիլոգրամով։ «Դե ասեք տեսնեմ՝ ով ինչքան է գիրացել (չաղացել) կամ նիհարել տանը մնալու ընթացքում։ Ես`+1 կգ»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարկված կադրերն արվել էին շենքի տանիքին։ Ոճային երգչուհին ջինսե տաբատ էր կրում, կարճաթեւ շապիկ։ Կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկներն ու գլխարկը։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Վերեւներում, իմ սրտի մայրաքաղաք Երեւանում»։

Leave A Reply

Your email address will not be published.