Ամերիկյան J. Crew ռեթեյլերը հայտարարել է սնանկացման մասին

0

Ամերիկյան ռեթեյլեր J. Crew-ն հայտարարել է, որ սնանկ է։ Այս պահին J. Crew-ի պարտքը կազմում է 1,7 մլրդ դոլար։ The Business of Fashion-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով J. Crew-ն ստիպված է եղել փակել խանութների մեծ մասը, ինչը միայն վատացրել է ընկերության վիճակը։ Հունվարի վերջին J. Crew-ում նոր գործադիր տնօրեն է նշանակվել՝ Ջեն Սինգերը, որը նախկինում համանման պաշտոն է զբաղեցրել Victoria’s Secret-ում եւ տաս տարի համագործակցել Nike-ի հետ։ Սինգերը պետք է ընկերությանն օգներ լուծել ֆինանսական խնդիրները, սակայն հասնել օնլայն խանութներին եւ ռիթեյլերին անցած հայտնիությունը վերադարձնել չի հաջողվել։

Այն մասին, որ J. Crew-ն ծրագրում է հայտարարել սնակության մասին, հայտնի է դարձել դեռ ուրբաթ օրը՝ մայիսի 1-ին։ J. Crew-ն նորաձեւության առաջին ընկերությունը չէ, որը տուժել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքների պատճառով։ Լեգենդար Saks Fifth Avenue եւ Neiman Marcus հանրախանութները սնանկության եզրին են։  


Leave A Reply

Your email address will not be published.