Մխիթարյանն անկեղծացել է.տեսանյութ

0

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Հեկտոր Բելյերինը և Ալեքս Իվոբին խոսել են իրենց մանկության մասին: Ֆուտբոլիստները նաև խոսել են այն մասին, թե ինչպես են ապրում տանից հեռու:

«Իմ մանկության մեծ մասը ես անցկացրել եմ Ֆրանսիայում և դրա համար կնշեմ Վալանսը, որտեղ հայրս խաղացել է, բայց իհարկե ապրել եմ նաև Երևանում, որովհետև իմ ընտանիքի մեծ մասը, ընկերներս և հայ ազգը, որին ես անվանում եմ իմ ընկերը ապրում են այնտեղ: Իհարկե, միշտ հաճելի է վերադառնալ այնտեղ՝ Երևան և ժամանակ անցկացնել այնտեղ:

Ես հեռացա տանից, երբ երեխա էի: Երբ ես 20 տարեկան էի, մի փոքր տարօրինակ էր դա, քանի որ ես գիտեի, որ այնտեղ ապրելու եմ ինքնուրույն և ոչ ոք չի լինելու իմ կողքին: Բայց ես հասկանում էի, որ դա իմ երազանքն է, որը ես պետք է իրականացնեմ և առաջ շարժվեմ՝ նոր կյանք կառուցեմ:

Երբ ես մեկնում եմ ինչ-որ մի տեղ, ես իմ մտքերն եմ վերցնում ինձ հետ՝ լավագույն հիշողությունները: Դա լավագույն բանն է, որը կարող ես տանել քեզ հետ: Կապ չունի, թե որտեղ ես, ինչ ժամ և ինչ օր է: Այդ մտքերը կարող է քեզ տանել այնտեղ, որտեղ ուզում ես լինել:

Ես Լոնդոնում ինձ տանն եմ զգում: Ամենակարևորն այն է, թե ում հետ ես լինում: Երբ ես տեղափոխվեցի «Արսենալ», ասացի, որ ցանկանում եմ ընկերս կողքիս լինի: Խնդրեցի, որ գնեն քեզ (Օբամեյանգին): Այնպես որ, ես քեզ բերեցի այստեղ: Անկասկած, ես շատ ուրախ եմ, որ ընկերներս կողքիս են: Շնորհակալություն քեզ, շատ» – ասել է Մխիթարյանը:

 

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.