Հայտնի հրուշակագործ Վերա Հովհաննիսյանի հաջողության գաղտնիքները

0

Տաղանդավոր հրուշակագործ Վերա Հովհաննիսյանը միշտ տարբերվել է իր գործընկերներից: Նրան անվանում են «Հրաշագործ Վերա»: Վերայի  պատրաստած տորթերը միշտ զարմացրել են  հանրությանը, քանի որ շատերը չեն հավատում, որ այդ ամենը պատրատված է խմորից: Հրուշակագործը  կարողանում է պատրաստել շոկոլադե քանդակներ և դիզայներական հմտությունները օգտագործել խմորի տեսքով: Արտերկրում տեղի ունեցած բազմաթիվ միջազգային մրցույթների ժամանակ,  ներկայացնելով Հայաստանը,  Վերան հայրենիք է վերադարձել «Գրան պրի» մրցանակներով:

Public.am-ի թղթակցի հետ զրույցում Վերան անկեղծացավ:

— Վերա քանի՞ տարի է ինչ զբաղվում եք տորթերի պատրաստմամբ, ե՞րբ է գրանցվել ձեր առաջին մեծ հաղթանակը: 

Դեռ նախադպրոցական տարիքից սիրել եմ նկարել, ինչը հետագայում բերեց ինձ հրուշակեղենի ինդուստրիա: Մոտ 20 տարի է ինչ զբաղվում եմ այս գործով, դե սկզբում սիրողական բնույթ էր կրում, հետո սկսեցի պրոֆեսիոնալ մակարդակի հասցնել աշխատանքներս: Ընդհամենը 20 տարեկան էի, որ մասնակցեցի Մալթայում աշխարհի առաջնության և գրավեցի 1-ին տեղը: Եվ  այդ օրվանից հետաքրքրությունս սահմաններ չունի: Սկսեցի ավելի լրջորեն մոտենալ աշխատանքիս: 

Ո՞վ է ձեր աառաջին ուսուցիչը:

Ելենա Սուչկովան է իմ անփոխարինելի ուսուցչուհին, ով ինձ ուղարկեց մասնակցելու շատ պատասխանատու միջազգային առաջնության , որտեղ էլ գրավեցի 1-ին պատվավոր տեղը: Մինչ օրս նա կողքիս է , ջերմ հարաբերությունների մեջ ենք:

-Արդյո՞ք թանկ հաճույք է ձեզ մոտ տորթ պատվիրելը: Ինչպե՞ս եք որոշում արժեքը:

Տորթ պատրաստելիս ծնվում են նոր գաղափարներ, նորամուծություննեեր: Ես արդեն չեմ մտածում տորթի պատրաստման բարդության մասին, ինձ մոտ կարևոր պայման է, որ վերջում տորթը ունենա կատարյալ տեսք ու զարմացնի շրջապատին: Ես միշտ պատվիրատուի հետ քննարկում եմ գինը և բացատրում բաղադրատոմսի, դժվարությունների մասին:

-Այսօր ձեր ծառայություններից օգտվում են նաև ռուսական շոու բիզնեսի աստղեր: Կառանձնացնեք մի քանի տորթեր, որ բարձր են գնահատվել աստղերի կողմից:

Այո ես ունեմ պատվիրատուներ ռուսական շոու բիզնեսից ու միշտ բարձր է գնահատվել աշխատանքս աստղերի կողմից: Ես պատրաստել եմ տորթեր՝ Տիմատիի, Նիկոլայ Բասկովի, Գարիկ Մարտիրոսյանի, Արթուր Ջանիբեկյանի, «Կոմեդի ակումբի», Կարեն Ավանեսյանի, Վ. Զայցևի և շատ դեմքերի համար: Այսօր պատվիրատուն կարող է շատ բարդ և մեծ տորթ պատվիրել և չմտածել անգամ, որ անհնար է այդպիսի դիզայն իրականացնել խմորի միջոցով:

— Ունե՞ք օգնական, ով մասնակցում է տորթերի պատրաստմանը:

Այսօր կողքիս է քույրիկս՝ Ռենան: Մենք դեռ փոքրուց ենք միասին նկարում ու տիկնիկների համար շորիկներ կարում: Նա ինձ հետ հավասար ստեղծագործում ու պատրաստում է: Ռենան նույնպես բազմաթիվ մրցույթների հաղթող է: Չնայած մասնագիտությամբ ՝ լեզվաբան է, բայց սովորեց այս գործը և սկսեցինք միասին պատրաստել տորթեր:

Սիրում եմ իմ աշխատանքը, հոգի եմ ներդնում, որպեսզի գոհացնեմ թե՛ ինձ, թե՛ պատվիրատուին:

 

                                                                                                                     
                                                                                                                     Դիանա Գրիգորյան
Public.am

 

Leave A Reply

Your email address will not be published.