Սերենա Ուիլյամսը վախեցել է «մոդելային արտաքինով» Շարապովայից

0

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և ռուս թենիսիստուհի  Մարիա Շարապովայի  առճակատումն սկսվել է «Ուիմբլդոնա-2004»-ի եզրափակչից, երբ տասնչորսամյա Շարապովան պարտվեց իր մրցակցին: Երեկ թենիսիստուհին  պաշտոնապես հայտարարեց, որ դուրս է գալիս «Ռոլան Գարրոս» մրցաշարից, որի ընթացքում պետք է պայքարեր ռուս թենիսիստուհու  դեմ: Պատճառն Ուիլյամսի վնասվածքն էր:

Ճիշտ է, որ համացանցում օգտատերերը բաժանվում են 2 մասի:  Մի մասը համակրում է նրան, իսկ մյուսները կարծում են, որ նա վախենում   և պարզապես ձևացնում էր:

Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ, Ուիլյամսին լրագրողներից մեկը սկանդալային հարց է տվել:

«Ես 14 տարի սպասեցի, որպեսզի ձեզ տամ այս հարցը: «Ուիմբլդոնա-2004»-ից եզրափակչից հետո, Մարիա Թրամփը ցուցաբերել է անհավանական վերլուծություն, կարծես թե դուք վախեցրել էիք սսուպերմոդելի արտաքինով: Իմ հարցը հետևյալն է. Արդյոք  վախեցել  եք   երբևէ կորտում,  ևի՞նչ եք մտածում այդ միջադեպի մասին»,- հարցրել է Բիլ Սիմսոնը:

«Անկեղծ ասած, ես այս հարցի շուրջ չեմ մտածել: Չէի ասի, որ ինչ-որ մեկից վախեցել եմ»,- հակիրճ և հստակ պատասխանել է Սերենա Ուիլյամսը:

Հարցից հետո Ուիլյամսի երկրպագուները սոցցանցում հարձակվել են լրագրողի վրա: Նրանց կարծիքով, նա իրավունք չուներ նման հարց տալ մարզիկին, ով ունի հաղթանակների առավելություն: Հետևաբար, պետք է Բիլ Սիմսոնը ներողություն խնդրեր նրանից հրապարակայնորեն: Եվ դա նա արեց թվիթերյան իր էջում գրառում կատարելով:

«Ես ներողություն եմ խնդրում, եթե իմ հարցն այդքան տհաճ էր:Ես հիանում եմ նրանով: Ես ողջ կյանքս պայքարել եմ ռասիզմի, սեքսիզմի և հոմոֆոբիայի դեմ»,- գրել է Սիմսոնը:

Public.am

 

Leave A Reply

Your email address will not be published.