«Ռեալն» ու ՊՍԺ-ն ցանկանում են ձեռք բերել Խորվաթիայի հավաքականի խաղացողին

0

Մադրիդի «Ռեալն» ու Փարիզի ՊՍԺ-ն ցանկանում են ձեռք բերել Խորվաթիայի հավաքականի եւ ֆրանսիական «Ռենի» կիսապաշտպան Լովրո Մայերին, հաղորդում է Ger French Football News-ը։

24-ամյա ֆուտբոլիստն անցած ամռանն է Զագրեբի «Դինամոյից» 13 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռեն», որի կազմում մասնակցել է 44 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Լովրո Մայերի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 20 միլիոն եվրո։

Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Աթլետիկոն» ու գերմանական «ՌԲ Լայպցիգը»։

Leave A Reply

Your email address will not be published.