Բրիթնի Սփիրսին քննադադել են «Black Lives Matter» շարժմանն աջակցելու համար

0

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսիը հանդես է եկել ի աջակցություն BLM (Black Lives Matter՝ Թխամորթների կյանքերը կարեւոր են) շարժման, որը պայքարում է ԱՄՆ-ում թխամորթների իրավունքների համար, հայտնում է TMZ-ն։

Instagram-յան էջում Սփիրսը դիմակ կրող թխամորթ տղամարդու նկար էր հրապարակել, որի ձեռքում ինքնաշեն պաստառ է՝ «Սպիտակամորթները ժառանգում են ունեցվածք։ Սեւամորթները ժառանգում են տրամվա» գրությամբ։ «Պարզապես հիշեցնեմ»,- կադրը մակագրել է նա։   

Որոշ երկրպագուներ նրան գովել են քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար։ Մյուսներն արտիստին քննադատել են՝ կարծելով, որ նա այդ կերպ «միավորներ է հավաքում»։ Բացի այդ՝ Բրթնիին մատնացույց էին արել, որ ոչ բոլոր սպիտակամորթներն են ունեցվածք ժառանգում։ «Խնդրում եմ, մի սկսիր»,- գրել են են նրան։ Երկրպագուները նաեւ կարծել են, որ երգչուհու անսպասելի հրապարակումը, որը սովորաբար սելֆիներ ու պարեր պատկերող տեսանյութեր է հրապարակում, ապացուցում է տեսությունն այն մասին, որ խնամակալը խիստ վերահսկում է Բրիթնի Սփիրսի կյանքը։

Leave A Reply

Your email address will not be published.