«Մազերս ծնված օրվանից չեմ կտրել». Դալիթայի նոր՝ ոճային ֆոտոշարքն ու 20 փաստ՝ երգչուհու մասին

0

20-ամյա Դալիթան նոր ֆոտոշարք է իրականացրել, որն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին: Լուսանկարներում երգչուհին ոճային կերպարներում է, իսկ շարքն ամբողջացնում են բնության տեսարանները:

Դալիթայի ֆոտոշարքը ներկայացնում ենք՝ «20 փաստ հայտնիների մասին» խորագրի ներքո, որի միջոցով փորձել ենք ավելին բացահայտել երգչուհու նախասիրությունների մասին:

Դալիթա, առավոտդ սկսվում է

Առավոտս սկսվում է զարթուցչի ձայնով՝ որը իմ սիրած երաժշտությունն է:

Սնունդ կամ ըմպելիքառանց որի չես պատկերացնում օրդ:

Յուրաքանչյուր օր ջուրը, մրգերն ու կաթնամթերքը պարտադիր են:

Կերակուրորը տանել չես կարողանում:

Հարիսա:

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 1.68 սմ, քաշս՝ 45 կգ:

Վերջին անգամ ո՞ր տարիքում ես եղել կարճ սանրվածքով ու մոտավորապես որքա՞ն կարճ էր:

Մազերս ծնված օրվանից չեմ կտրել (ծիծաղում է): 2 տարեկանում եղել է ամենակարճը՝ ուսերիս չհասած:

Սիրահարվա՞ծ ես:

Ոչ:

Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:

Դալ, Դալի, Դալիթ:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Arachnophobia` վախ ահավոր մեծ սարդերից։

Ամենախենթ քայլըոր երբեւէ արել ես:

Դեռ որեւէ խենթ քայլ չեմ արել կյանքում:

Ի՞նչը երբեք չես ների:

Ներել կարողանում եմ, բայց մոռանալ՝ ոչ։

Քեզ ո՞ր գրական հերոսին ես նմանեցնում:

«Հարրի Փոթերից» Հերմիոնա Գրեյնջերին (Hermione Granger)՝ ոչ միայն նրա համար, որ իմ սիրելի հերոսուհիներից է, այլեւ բնավորության նման կողմեր ունենք՝ աշխատասիրություն, պատասխանատվություն, արդարություն, չհանձնվող տեսակ:

Քո ականջակալներում հաճախ հնչում է

Իմ playlist-ում հնչում է տարբեր ժանրերի երաժշտություն՝ դասական, փոփ եւ soft rock: Իսկ վերջերս ամենաշատը լսում եմ Imagine Dragons, Taylor Swift, Lewis Capaldi…

Կյանքում ի՞նչ երբեք չես անի:

Մարդկանց վատություն չեմ անի:

Երեք իրոր պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Բջջային հեռախոսս, դրամապանակս, մեքենայիս բանալիները:

Գույնորը լավագույնս բնորոշում է քեզ:

Սպիտակ:

Երեւանում ամենասիրելի վայրդ

Հանրապետության հրապարակն է:

Քո բնավորության ամենաբարդ գիծը:

Դժվար եմ վստահում մարդկանց:

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:

Նեղվել եմ, որ կարանտինի պատճառով որոշ ծրագրեր հետաձգվեցին։

Ամենազավեշտալի բամբասանքըոր երբեւէ քո մասին լսել ես:

Չեմ լսել որեւէ բամբասանք իմ մասին (ժպտում է):

Ամենաչսիրածդ հարցըոր տալիս են:

Կհասցնե՞ս ե´ւ երգչուհի, ե´ւ դերասանուհ, ե´ւ ծրագրավորող լինել: Շատ անիմաստ հարց է իմ կարծիքով, որովհետեւ, եթե արդեն զբաղվում եմ բոլորով, ուրեմն վստահ եմ եղել որոշմանս մեջ։


Leave A Reply

Your email address will not be published.