«Մարսելի» խանութի այցելուները ոտքերը մաքրում են Նեյմարի մարզաշապիկի վրա

0

Ֆրանսիական «Մարսելի» պաշտոնական խանութում ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի մարզաշապիկը երկրպագուներն օգտագործել են որպես ոտքերը մաքրելու շոր: Բոլոր այցելուները խանութ մտնելիս տրորել են բրազիլացու մարզաշապիկը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ — «Մարսել» (0:1) Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի հանդիպման ավելացված ժամանակում տեղի էր ունեցել զանգվածային բախում, ինչից հետո մրցավարը 5 խաղացողների հեռացրել էր դաշտից: Նեյմարը բռունցքով հարվածել էր հյուրերի իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսին, ինչից հետո կրքերը բորբոքվել էին: Այդ արարքի համար բրազիլացին որակազրկվել է 2 խաղով:

Խաղից հետո Նեյմարը հայտարարել էր, որ Ալվարո Գոնսալեսը մի քանի անգամ սադրել է իրեն և ռասիստական բնույթի արտահայտություններ արել իր հասցեին: Լիգա-1-ի կարգապահական կոմիտեն գործ է բացել այդ կապակցությամբ:

Leave A Reply

Your email address will not be published.