58-ամյա Լինդա Եվանգելիստան հայտարարել է կրծքագեղձի քաղցկեղի մասին

0

Սուպերմոդել Լինդա Եվանգելիստան դարձել է WSJ ամսագրի նոր համարի դեմքը։ Լուսանկարները հրապարակվել են սոցցանցերում։

Տեսախցիկի առաջ նա կեցվածք է ընդունել բարձր օձիքով եւ մեջքի հատվածում կտրվածքով սեւ մինի զգեստով։ Ամսագրին տված հարցազրույցում նա հայտնել է, որ վերջին 5 տարում երկու անգամ պայքարել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ։

«Ուռուցքը հայտնաբերվել է ամենամյա մամոգրաֆիայի ժամանակ։ Անմիջապես առանց վարանելու ընտրեցի երկկողմանի մաստէկտոմիա՝ մտածելով, որ դրանից հետո քաղցկեղը կվերանա»,- կիսվել է Եվանգելիստան։

Ամռանը Լինդա Էվանգելիստան 90-ականների մյուս սուպերմոդելների՝ 57-ամյա Սինդի Քրոուֆորդի, 54-ամյա Քրիստի Թարլինգթոնի եւ 53-ամյա Նաոմի Քեմփբելի հետ միասին մասնակցել է սեպտեմբերյան Vogue ամսագրի նկարահանումներին։

Leave A Reply

Your email address will not be published.