Exclusive. Հայաստանի երիտասարդական հավաքականը կունենա նոր գլխավոր մարզիչ

0

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում տեղի կունենա մարզչական փոփոխություն:

NEWS.am Sport-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորելուն մոտ է Երևանի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, որն այդ պաշտոնում կփոխարինի իսպանացի Անտոնիո Ֆլորեսին:

Ռաֆայել Նազարյանը Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորել է նաև 2011-2013 թվականներին: Անտոնիո Ֆլորեսը թիմում աշխատում է 2019-ի փետրվարից: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը 2021թ. Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլում անցկացրել է 6 հանդիպում, տարել 1 հաղթանակ, կրել 5 պարտություն ու 3 միավորով 5-րդն է առաջին խմբում (Իռլանդիա, Իտալիա, Իսլանդիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ):

45-ամյա Ռաֆայել Նազարյանը նախորդ տարվանից է գլխավորում ԲԿՄԱ-ն, որը Հայաստանի Առաջին խմբի ավարտված առաջնությունում գրավեց չորրորդ տեղը: 2019-ի օգոստոսից մինչև այս տարվա մայիսը նա գլխավորել է նաև Հայաստանի Մ-19 հավաքականը:

Leave A Reply

Your email address will not be published.