Չավին ապաքինվել է կորոնավիրուսից

0

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» լեգենդար խաղացող, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հայտարարել է, որ բուժվել է կորոնավիրուսից:

«Շնորհակալ եմ Ձեր հաղորդագրությունների և այս օրերին իմ նկատմամբ Ձեր վերաբերմունքի համար: Ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ թեստի պատասխանն արդեն բացասական է»,- գրել է Չավին Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Կորոնավիրուսով վարակված լինելու մասին 40-ամյա Չավին տեղեկացրել էր հուլիսի 24-ին:

Ավելի վաղ լեգենդար Չավին հայտարարել էր, որ մտադրություն ունի ապագայում գլխավորել «Բարսելոնան»:

Leave A Reply

Your email address will not be published.