«Ես սիրում եմ արեւի «դաջվածքիկները». ասել է, թե` պեպենիկներ….»․ Լուիզա Մելքոնյանի լուսանկարը

0

Սերիներից հայտնի դարձած, մնջախաղի թատրոնի դերասանուհի Լուիզա Մելքոնյանն իր Instagram-ում բավականին ակտիվ է։ Երիտասարդ դերասանուհին գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվում է ոճային լուքերով, նոր, հմայիչ լուսանկարներով, բնության հանդեպ իր սիրով, մարզումներով եւ տարբեր հարցերի շուրջ իր տեսակետով։

Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։ Լուիզան կրում է բաց երանգի լողազգեստ, ծղոտե լայնեզր գլխարկ։ Նրա վարսերը հյուսված են, առանց շպարի է։ Հրապարակմանը կից Լուիզա Մելքոնյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ես սիրում եմ արեւի «դաջվածքիկները». ասել է, թե` պեպենիկներ….»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին ներայացել էր սպորտային կերպարում։ Նա կրում էր մոխրագույն լեգինսներ, սպիտակ բլուզ։ Լուիզան առանց շպարի էր, իսկ վարսերը հավաքված էին։ Կերպարն ամբողջացրել էին մարզակոշիկներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Լուիզան գրել էր․ «Ես ինձ ինչ հիշում եմ 2012-13 թվականից առավոտյան վազում էի (անկախ եղանակից): Ինձ ճանաչող մարդիկ գիտեն դա, որ ես սիրողական սպորտով զբաղվում եմ շաաատ վաղուց….մի ուրիշ աշխարհ է… հասկացողը կհասկանա»։



Leave A Reply

Your email address will not be published.