Twitter-ի օգտատերերին զարմացրել Է Instagram-ը թերթող կապիկի տեսագրությունը

0

Twitter-ի օգտատերերին զարմացրել Է այն տեսագրությունը, որտեղ կապիկը սմարթֆոնի վրա հետաքրքրությամբ թերթում Է Instagram-ում զետեղված հրապարակումները: Շատերն իրենց մեկնաբանություններում նշել են ապշեցուցիչ նմանությունը մարդուն եւ դա համարել են Էվոլյուցիայի տեսության ճշմարտացիության եւս մեկ ապացույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սկզբնապես տեսանյութը հրապարակվել Էր Reddit-ում, բայց վիրուսային Է դարձել արդեն Twitter-ում հայտնվելուց հետո: Հոլովակը հավաքել Է 1 միլիոնից ավելի դիտում: Տեսանյութում կապիկը բավականին վստահ սմարթֆոնի վրա «ղեկավարում Է» հավելվածը՝ սեղմում Է լուսանկարների վրա եւ տեսագրությունները դիտում պրոֆիլներում: Կապիկները բավականին հաճախ են ցանցի օգտատերերին զարմացնում իրենց «մարդկային արարքներով»: Գիտական դասակարգման համաձայն, մարդիկ մեկ ենթաընտանիք են կազմում առանձին մարդակերպ կապիկների հետ:

Leave A Reply

Your email address will not be published.