Disney-ի աստղը կասկածվում է 13-ամյա աղջկան ինտիմ լուսանկարներ ուղարկելու մեջ

0

Դեռեւս չի հանդարտվել «Լեքելով Նեվերլենդը» ֆիլմի շուրջ բարձրացած աղմուկը, որում հայտնի երգիչ Մայքլ Ջեքսոնին մեղադրում են մանկապղծության մեջ։ Դիսնեյյան դերասան Քայլ Մեսիին, ով հայտնի է «Գոթեմ», «Պրակտիկա» սերիալներից, մեղադրում են 13-ամյա աղջկան անկեղծ լուսանկարներ ուղարկելու մեջ, հայտնում է ԹիԷմԶին։

27-ամյա դերասանը նաեւ սեքսուալ բնույթի հաղորդագրություններ է ուղարկել աղջկան։ Նրա դեմ 1.5 մլն դոլարի պահանջով հայց է ներկայացվել։

Մեսին մեղքը չի ընդունել եւ տեղի ունեցածը շորթման փորձ է անվանել։ Նա պատմել է, որ տարվա սկզբին իր հետ կապվել են դեռահասի փաստաբանները եւ խոստացել կործանել կարերիան, եթե չվճարի գումարը։ Դերասանն իր երկրպագուներին կոչ է արել չշտապել եզրահանգումներ անել։

Քայլ Մեսին ամերիկացի ռեփեր է եւ դերասան։ Բացի «Գոթեմ»-ից եւ «Պրակտիկա»-ից՝ նա հայտնվել է այնպիսի շոուներում, ինչպիսիք են «Դիսնեյի հրաշալի աշխարհը», «Լինել Մերի Դեյն» եւ այլն։ Բացի այդ՝ նա մասնակցել է «Պարեր աստղերի հետ» նախագծին եւ նկարահանվել Disney-ի «Լավագույն շուն» ֆիլմում։

Leave A Reply

Your email address will not be published.