Ալեքսանդր Ցեկալոն ամուսնացել է չորրորդ անգամ

0

57-ամյա պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոն ԱՄՆ-ում օրինականացրել է հարաբերությունները 27-ամյա դերասանուհի եւ մոդել Դարինա Էրվինի հետ մտերիմ ընկերների ներկայությամբ։ Այդ մասին հայտնի է դարձել Starhit-ին։

«Նրանք ամուսնությունը գրանցել են Բեւեռլի Հիլզում։ Հրավիրել են միայն մտերիմ ընկերներին եւ հարզատներին։ Ծրագրում են նշել մայիսին։ Այդ ժամանակ արդեն շքեղ հանդիսություն կլինի։ Ի դեպ, որքանով մենք գիտենք, Դարինան ցանկանում էր պահպանել իր ազգանունը՝ Էրվին։ Սակայն հետագայում որոշել է փոխել՝ Ցեկալո»,- պատմում են զույգի շրջապատում։

«Զույգն այժմ երկու երկրում է ապրում՝ Ամերիկա եւ Ռուսաստան։ Վերջերս եղել են Լոս Անջելեսում գտնվող Դիսնեյլենդում։ Ի դեպ, Դարինայի համար եւս մեկ կարեւոր իրադարձություն է նախանշվում։ Մեկ ամիս անց Բեռլինում տեղի կունենա նրա աշխատանքների ցուցադրությունը»,- շարունակում են զույգի ընկերները։

Հիշեցնենք՝ պրոդյուսերի սիրավեպի մասին հայտնի է դարձել նախորդ տարվա ավարտին։ Պարապացիները նրանց լուսանկարել էին մոսկովյան ռեստորաններից մեկում։

Ի դեպ, Դարինայի հայրը՝ Բախիտը, դեմ է արտահայտվել դստեր սիրահարվածությանը։ «Դա նրա ընտրությունն է։ Բայց ես 50 տարեկան եմ, իսկ Ցեկալոն՝ 57։ Տարիքային այդպիսի տարբերությամբ ամուսնությանը ես չեմ հավատում»,- ասել էր նա։

Աղբյուրը ՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.