Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին

2
Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին

Մոսկվայում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին: Այդ մասին, հայտնել է Մոսխորհրդի թատրոնի մամուլի ծառայությունը:

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին ԶԼՄ-ները գրել էին դերասանի շտապ հոսպիտալացման ու նրա ծանր վիճակի մասին, սակայն թատրոնում հայտարարել էին, թե Յուրսկին հիվանդանոցում կանխարգելիչ բուժում է ստացել: Թատրոնի եւ կինոյի խորհրդային եւ ռուս դերասան ու ռեժիսոր Սերգեյ Յուրսկին ծնվել է 1953 թվականին Լենինգրադում:

1978 թվականից Յուրսկին ապրել ու աշխատել է Մոսկվայում՝ Մոսխորհրդի անվան թատրոնում: 1991 թվականից դերեր է կատարել ու ներկայացումներ բեմադրել «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում: Յուրսկին հանդիսատեսին հայտնի է նաեւ «ՇԿԻԴ Հանրապետությունը», «Ոսկե հորթը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Սեր եւ աղավնիներ» եւ բազմաթիվ այլ կինոֆիլմերում խաղացած դերերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Leave A Reply

Your email address will not be published.