Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 6 ըմբիշ

0

Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը:

Մրցավայր կմեկնեն Միհրան Ջաբուրյանը (57 կգ),  Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ),  Դավիթ Սաֆարյանը (70 կգ),  Վալտեր Մարգարյանը (74 կգ),  Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) և Գեորգի Կետոևը (97 կգ):

57 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Գարիկ Բարսեղյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվել է: Ազատ ոճի Հայաստանի հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի հոկտեմբերի 8-19-ը` «Օլիմպավանում»:

Image result for Հայաստանը 6 ըմբիշ

Leave A Reply

Your email address will not be published.