15 փաստ Ադելի մասին. երգչուհին նշում է 30-ամյակը

0

Բրիտանացի երգչուհի Ադելը  մայիսի 5-ին  նշում է ծննդյան 30-ամյակը:

30-ամյա երգչուհին երաժշտական աշխարհին բազմաթիվ հիթեր է նվիրել՝ արժանանալով ոլորտի ամենահեղինակավոր և երանելի  մրցանակներին: Նրա պարգևների ցանկում են` «Գրեմմիի» Brit Awards-ի, ինչպես նաև «Ոսկե գլոբուսի»  և  «Օսկարի» մրցանակներ:

Երգչուհու հիթերը շաբաթներ շարունակ գլխավորել են համաշխարհային հիթ շքերթների առաջատար հորիզոնականները: Նրա այս հաջողությունը գրանցված է «Գինեսի» ռեկորդների գրքում:

Time ամսագիրը 2012 թ-ին Ադելին ներառել է «Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում:

Դեռ այսքան երիտասարդ, բայց արդեն այսքան հայտնի ու այսքան հրաշալի երգերի կատարող, այսքան մրցանակների դափնեկիր ու այսքան սիրված:

Նա չափազանց աշխատասարեր է և չափազանց տաղանդավոր: Նրա ձայնին անհնար է չսիրահարվել, երգերն անհնար է չսիրել՝ հարուստ երաժշտությամբ ու բանաստեղծական խոսուն տեքստերով:  Այսօր, նրա ծննդյան օրվա կապակցությամբ  Public.am-ն  Ադելի բոլոր երկրպագուների համար հավաքել է նրա մասին պատմող 15 հայտնի ու անհայտ փաստեր, որոնք կօգնեն՝ ավելի լավ ճանաչել ու սիրել նրան:

  1. Ադելի ամբողջական անունն Ադել Լաուրի Բլու Ադկինս է:
  2. Երգչուհին աշխարհին հայտնի դարձավ 2006 թվականին, երբ ընկերուհին MySpace կայքում տեղադրեց նրա հոլովակը: Այդ հոլովակում Ադելը երգում էր դպրոցական ինչ-որ պրոեկտի համար: XL Recordingsլեյբելը միանգամից որոշեց ձայնագրել Ադելին: Հենց այդ պահից Ադելի աստղը սկսեց փայլել:
  3. Ադելը դեռահաս տարիքում կլարնետ է նվագել:
  4. Ջեսսի Ջին ու Լեոնա Լյուիսը նրա դասընկերուհիներն են եղել:
  5. 2011-ին Ադելը ծխելու պատճառով ստիպված է եղել կոկորդը վիրահատել: 2015-ին նա վերջնականապես թողել է ծխելը:
  6. Ադելն ունի 136 մրցանակ, որոնցից 15-ը Գրեմմի:
  7. Ադելն արժանացել է նաև Օսկարի: Երգչուհին այն ստացել է  2013 թ. Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմի սաունդթրեք “Skyfall” երգի համար:
  8. Երգչուհին 10 անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Վերջին անգամ նրա անունը գրքում տեղ է գտել 2016թ-ին, երբ “Hello” երգի հոլովակն ամենաարագը հավաքեց 1 միլիարդ դիտում:
  9. “Hello” երգը թողարկվելուց անմիջապես հետո առաջին հորիզոնական է գրավել 85 երկրի iTunes-ում:
  10. Ադելը ևս մեկ ռեկորդի հեղինակ է. նա աշխարհի միակ երգչուհին է, ում 3 սինգլ Billboard-ի լավագույն տասնյակում են եղել միաժամանակ:
  11. Նա Բրունո Մարսի հետ ընդամենը 48 ժամում գրել է “All I Ask” երգը:
  12. Ադելի “Sweetest Devotion” երգում կարող եք լսել նրա որդու ձայնը:
  13. Երգչուհին վերջին անգամ գիրք է կարդացել 2006 թ.-ին: Նա իրեն ամբողջությամբ նվիրել է երգարվեստին և ընթերցանության ժամանակ ցավոք չունի, պատմում է Ադելը:
  14. Ադելը չափազանց շատ է սիրում ֆիլմեր դիտել: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանել է, որ ամեն շաբաթ առնվազն 5 ֆիլմ է դիտում:
  15. Ադելը խոստովանում է, որ երբեք չի ուզել նիհարել և չի էլ ուզելու: Նա հավատացած է, որ երաժշտությունն ականջների համար է, այլ ոչ թե աչքերի:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.