Սարիկ Անդրեսայանը Սկոպինի մոլագարի զոհի գրքի մոտիվներով ֆիլմ կնկարահանի
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆիլմ է նկարահանում «Սկոպինի մոլոգարի» զոհերից մեկի՝ Եկատերինա Մարտինովայի «Ներքնահարկի կալանավորի խոստովանությունը» գրքի մոտիվներով։ Ռեժիսորը Gazeta.ru-ին պատմել է գրքի հեղինակի հետ բանակցությունների եւ ֆիլմի արտադրությունը 2022թ․-ին սկսել ծրագրերի մասին։
«Հստակ չգիտեմ՝ կլինեմ արդյոք ֆիլմի ռեժիսորը, թե կսահմանափակվեմ պրոդյուսինգով։ Հույս ունեմ՝ այդ գիրքը կէրանավորենք հաջորդ գարնանը կամ ամռանը առցանց կինոթատրոններից մեկի համար։ Կարծում եմ՝ այս նախագիծը կստանա «Չկոտրվածը» անվանումը։ Այն սերիալի կլինի՝ կտեսնենք՝ չորս կամ վեց սերիայից բաղկացած։ Մեզ համար կարեւոր է, որ պատմությունն ամբողջական լինի։ Մենք չենք պատրաստվում այն ինչ-որ կերպ երկարացնել՝ հորինելու համար այն, ինչ չի եղել»,- հայտնել է Սարիկը։
Անդրեասյանի խոսքով՝ Մարտինովան անձամբ է դիմել իրեն՝ խնդրելով էկրանավորել իր հուշագրությունները։ Նա նշել է, որ կինն ընտրությունը բացատրել է իր «Երկրաշարժը» եւ «Չներվածը» ֆիլմերի հանդես համակրանքով։