Մենք բանակցային սեղանին որևէ խաղաքարտ չունենք և մենք որպես Հայաստանի հանրապետություն տարածաշրջանում ազդեցություն ևս չունենք․ Քոչարյան

0

Ադրբեջանի դերակատարությունը կտրուկ աճել է տարածաշրջանում, մասնավորապես պատերազմից հետո և Ռուսաստանն ավելի մեծ ուշադրություն է դարձնելու այդ հանգամանքին և աշխատելու է այդ հանգամանքի հետ մենք ուզենք դա, թե չուզենք։ Ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը տարածաշրջանում , եթե անգամ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, պատկերացնենք մի պահ, երբ դուք եք իշխանության ինչ կարող եք անել, ինչպե՞ս եք պատեկերացնում բալանսի փոփոխությունը։ 

Հարցին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց․

« Մեր դերակատարությունը տարածաշրջանում կարող ենք վերանորոգել, գոնե մասամբ, գուցե հետո նաև ամբողջությամբ, միայն հայկական բանակը և անվտանգային համակարգը վերականգնելու ճանապարհով։ Սա այն տաածաշրջանը չի որտեղ կարող ենք առանց մարտունակ բանակի, առանց անվտանգության լիարժեք համակարգի գոյատևել և դերակատարություն ունենալ»։ 

Վերջինս վերհիշեց մի հոդված որտեղ նշվում էր, թե «մեր մտածելակերպը չի համապատասխանում այն տարածաշրջանին , որտեղ մենք ապրում ենք» ։Նորից կրկնելով՝  պետք է վերականգնենք և մինչև դա չանենք մենք լիարժեք դերակատարությունայս տարածաշրջանումչենք ունենալու։ 

Անդրադառնալով երկրորդ հարցին այն էր՝ հայտարարվում է , որ սպասվում է երկու երկրների ղեկավարների հանդիպումը ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և համենայնդեպս կարող է քննարկվել նաև Արցախի կարգավիճակի հարցը, քանի որ ԼՂԻՄ-ը ժամանակին ունեցել է միջազգային լեգիտիմություն, ինչպիսի՞ ձևաչափով պետք է մոտենալ այս հարցին Հայաստանի ներկայիս կամ ապագայի կառավարությունը ստատուսի հարցը դնելով՝ Լեռնային Ղարաբաղը դա ներկայիս կտո՞րն է, որ մնացել է Լեռնային Ղարաբաղը դա Շուշի՞ն ու Հադրո՞ւթն է,մնացած տարածքերն էին, ինչպե՞ս պետք է այս հարցին մոտենալ,  ի՞նչ հստակությամբ, ՀՀ երկրորդ նախագահը նշեց․

«Չեմ տեսնում , որ այս իշխանությունները տրամադրված են դա անել։ Ընդունակ չեն։ Իրենք 2018 թվականից հետևողականորեն քանդել են այդ համակարգը։ Հիմա այդ քանդողներից մենք չենք կարող հույս ակնկալել , որ իենք կառուցեն այդ համակարգը։ Տվյալ պահին կառուցողներ են պետք; Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին , կարող  ենք ասել, որ միակ փաստարկն է, որ մենք ունենք։ Մենք բանակցային սեղանում առևտրի համար ոչինչ չունենք։ Ստեղ այլ կարգի դիվանագիտական հմտություններ են պետք, ինչ-որ չափով, ինչ-որ հաջողության հասնելու համար։ Եվ դրա հետ զուգահեռ, եթե մենք մեր կարգավիճակը չփոխենք տարածաշրջանում, մենք այստեղ ոչինչ չենք ունենալու, մենք մեզ չխաբենք, մենք բանակցային սեղանին , որևէ խաղաքարտ չունենք և մենք, որպես Հայաստանի Հանրապետություն տարածաշրջանում ազդեցություն ևս չունենք ։ Հիմա չենք կարող այստեղ հաջողություն ունենալ, առանց վերականգնելու մեր դիրքները, այդպես ուղղակի չի լինում, սա ուղղակի այբուբեն է՝ թուլացածի ազդեցությունը միշտ նվազում է,սա չոր դաժան քաղաքականություն է»,- եզրափակեց Քոչարյանը։ 

Leave A Reply

Your email address will not be published.