Ձերբակալվել է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը․ «Հրապարակ»

0

Այս պահին խուզարկում են ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարանը։ Նրան քիչ առաջ ձերբակալել են։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։

Նշենք, որ Գալստյանն օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի մատակարարման հայտնի գործով։

Հիշեցնենք` ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, և որի շրջանակում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Կալանավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը։

Leave A Reply

Your email address will not be published.