ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կորոնավիրուսով վարակվելու պատճառով չի խաղա «Բավարիայի» դեմ

0

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իտալացի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին վարակվել է կորոնավիրուսով եւ առաջիկա հանդիպումներում չի կարողանա օգնել արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմին, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստն ինքնամեկուսացել է։ Նա արդեն մի քանի օր թիմի հետ չի շփվել։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն ապրիլի 7-ին Մյունխենում կմրցի Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հետ։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 13-ին Փարիզում։

Այդ հանդիպումներում մյունխենյան թիմին չի օգնի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը ծնկի վնասվածք է ստացել Լեհաստանի հավաքականում եւ բաց կթողնի մեկ ամիս։

Leave A Reply

Your email address will not be published.