Այս ամռան նորաձև սանրվածքները

0

Ամեն ամառն ունի սանրվածքի իր թրենդները։ «Pure Wow» պարբերականը ներկայացրել է այն սանրվածքները, որոնք ամենանորաձևն են լինելու այս ամռանը։

Շատ բարձր պոչ

Բարձր պոչը ամենակլասիկ և հարմար սանրվածքն է բոլոր առիթների համար ամռանը։

Ցածր պոչ

Մազերը մեջտեղից բացած ցածր պոչը ընդհանրապես ջանք և տաղանդ չի պահանջում։ Ընդամենը անհրաժեշտ է սանր և մազի սփրեյ։

Թեթև հյուսք

Մեկ կողմի վրա թեթև ծովային հյուսքը հով կպահի Ձեզ ամռանը և մեղմ տեսք կպարգևի Ձեզ։

Ետ տարած մազեր

Այս սանրվածքի համար անհրաժեշտ է խոնավեցնել մազերի արմատները և ձեռքերով մազերը տանել ետ:

Հյուսքերով պոչ

Հոգնե՞լ եք ավանդական կլասիկ պոչից։ Հավաքեք Ձեր պոչը հյուսքերով։ Այն Ձեր տեսքը կդարձնի տարբերվող։

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.