Մեղրով պատրաստված դիմակներ՝ չոր մաշկի համար

0

Առաջարկում ենք մեղրով պատրաստվող դիմակների մի քանի տարբերակ՝ նախատեսված չոր մաշկի համար: Պետք է նշել, որ ցանկալի է վերցնել մաքուր ու անարատ մեղր:

Ի դեպ, մեղրով պատրաստվող դիմակի օգտագործելուց առաջ պետք է դեմքը լոսյոնով մաքրել, իսկ հետո լվանալ ջրով՝ առանց օճառի: Իսկ խոնավեցնող քսուքը հաստատ ավելորդ չի լինի:

Դիմակ 1. Առաջին տարբերակի համար պետք է տաքացնել մեղրը եւ խառնել նույն քանակությամբ կաթի եւ մեկ ճաշի գդալ կաթնաշոռի խառնուրդով: Ստացված զանգվածն արդեն կարելի է քսել դեմքին եւ 20 րոպե անց հեռացնել այն խոնավ բամբակե սկավառակներով:

Դիմակ 2. Երկու ճաշի գդալ վարսակի փաթիլներն անհրաժեշտ է լցնել կաթի մեջ եւ ավելացնել մեկ գդալ մեղր: Ստացված միատարր զանգվածը պետք է քսել դեմքին եւ թողնել մոտ 10 րոպե:

Դիմակ 3. Տարայի մեջ հարկավոր է լցնել 2 ճաշի գդալ մեղր, 30մլ. տաք կաթ, մի քիչ սպիտակ հաց (փշուրներ) ու մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Բոլոր բաղադիչները մի լավ խառնելուց հետո արդեն կարելի է զանգվածը հաստ շերտով քսել դեմքին եւ թողնել մոտ 20 րոպե:

Դիմակ 4. Մեկ թեյի գդալ մեղրն ու նույն քանակությամբ գլիցերինը պետք է խառնել ձվի դեղունցով եւ մերսող շարժումներով քսել դեմքին: 10 րոպե անց լվանալ տաք ջրով:

Leave A Reply

Your email address will not be published.