Քայլի Ջեների գայթակղիչ տեսանյութն ու նոր ապրանքատեսակը

0

Քայլի Ջեները կրկին երկրպագուների ուշադրության կենտրոնում է` այս անգամ Ինստագրամի «Սթորի» բաժնում հրապարակած տեսանյութի պատճառով։ Քայլին ցույց է տվել իր գեղեցիկ կազմվածքը` առօրյա հագուստով ու շպարը։

Ավելի քան 130 միլիոն հետևորդ ունեցող աստղը գիտի, ինչպես մնալ սարանի քննարկումների կենտրոնում։ Այս փուլում Քայլին զարկ է տվել իր նոր բիզնեսին։

Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, 21-ամյա միլիարդատերը հոլովակը հրապարակել է շպարի իր բրենդի նոր տեսականի ներկայացնելու նախօրեին։

Արդեն ապրիլի 29-ին Քայլիի բրենդի նոր ապրանքները հասանելի կլինեն հաճախորդների համար, և մարդիկ կկարողանան օգտագործել աչքերի խնամքի բոլոր պարագաներն ու նյութերը, որոնք օգտագործում է Քայլին։

Հիշեցնենք, որ Քայլին հրապարակել էր տեսանյութ, որտեղ ցուցադրում էր, թե ինչպես է հարկավոր օգտագոծել իր արտադրանքի շպարը։

Leave A Reply

Your email address will not be published.