Մբապեն բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասը

0

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի ակումբային մրցաշրջանի վերջնամասը, հաղորդում է El Chiringuito TV-ն։ 

Մբապեն ձախ տնկատակի ջլի հետ կապված խնդիրներ ունի։ Նա փոխարինվել էր «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի հանդիպման (1:1) 81-րդ րոպեին։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 28 հանդիպման, խփել է 24 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։

Leave A Reply

Your email address will not be published.