Մոհամեդ Սալահը ծանր վնավասծք է ստացել
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել «Քրիսթալ Փելասի» դեմ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի խաղում։ «Լիվերպուլը» հաղթել էր 3:1 հաշվով։
Սալահն այլեւս չի խաղա «Լիվերպուլի» մարզաշապիկով։ 33-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի առնվազն մեկ ամիս, հաղորդում է Reuters-ը։ Սալահն ու «Լիվերպուլը» հայտարարել էին այս մրցաշրջանի ավարտից հետո համագործակցությունն ավարտելու մասին։ Նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Սպասվում է, որ Մոհամեդ Սալահը պատրաստ կլինի հունիս-հուլիսին ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը, որի խմբային փուլում Եգիպտոսի մրցակիցները կլինեն Բելգիան, Նոր Զելանդիան եւ Իրանը։
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 39 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։