Ռոնալդինյո․ Մեսին շարունակում է մնալ լավագույն ֆուտբոլիստն աշխարհում
Բրազիլիայի հավաքականի նախկին աստղ, լեգենդար Ռոնալդինյոն կարծում է, որ հիմա էլ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին է։
«Լեոն շատ պարտականություններ եւ մարզումներ ունի, բայց ամեն անգամ երբ մեզ հաջողվում է միասին ժամանակ անցկացնել, մեծագույն հաճույք ենք ստանում։
Նա շարունակում է մնալ լավագույն ֆուտբոլիստն աշխարհում։ Հույս ունեմ, որ նա աշխարհի առաջնությանը կմոտենա գերազանց մարզավիճակում եւ ամենաբարձր մակարդակում կդրսեւորի իրեն»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջերում է Ole-ն։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում։