Անչելոտի․ Նեյմարը դեռ կարող է մասնակցել աշխարհի առաջնությանը
Բրազիլիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարի բացակայությունը ազգային թիմից առաջիկա ընկերական հանդիպումներին։
«Նեյմարը դեռ կարող է մասնակցել աշխարհի առաջնությանը, եթե 100 տոկոս պատրաստ լինի։ Ես հիմա նրան չեմ հրավիրել, քանի որ ոչ լավագույն մարզավիճակում է, իսկ մեզ պետք է շատ լավ պատրաստ խաղացողներ։ Նեյմարը պետք է շարունակի աշխատել, խաղալ, ցուցադրել իր որակները եւ լինել լավ մարզավիճակում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Բրազիլիայի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի, մարտի 31-ին՝ Խորվաթիայի հետ։