Պոչետինոն՝ «Ռեալի» կողմից հետաքրքրության մասին
Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն արձագանքել է լուրերին, թե իր ծառայություններով հետաքրքրված է Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը»։
«Ամեն ինչ իր ժամանակին։ Ֆուտբոլը ձեզ կտանի այնտեղ, ուր ցանկանա»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է El Chiringuito-ն։
Արքայական ակումբը մտադիր է ամռանը գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել Ալվարո Արբելոային։ Պոչետինոն հնարավոր թեկնածուներից մեկն է։
ԱՄՆ-ի հավաքականը նրա ղեկավարությամբ հունիս-հուլիսին կմասնակցի ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։