Ամփոփվեցին «Դար 21» մրցանակաբաշխության արդյունքները․ մրցանակային ֆոդնը գերազանցում է 3,5 մլն դրամը․ Տեսաանյութեր, լուսանկարներ
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի գրողների միության կլոր դահլիճում տեղի ունեցավ նախապես հայտարարված «Դար 21» մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը։ Երիտասարդ սեղծագործողներին խրախուսող մրցույթը Ռուսաստանի հայերի միության, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի և Հայասատանի գրողների միության կողմից հայտարարվել էր գարնանը։ Ստեղծագործությունները ներկայացվել են մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ, իսկ մասնագիտական հանձնաժողովն արդյունքներն ամփոփոել է սույն թվականի դեկտեմբերի 6-ին։ Ներկա էին 15 մրցանակակիր:
Մրցույթի էին ներկայացվել շուրջ 40 ստեղծագործություն՝ «Արձակ», «Պոեզիա» և «Մանկապատանեկան գրականություն» ժանրերից, որոնցից 15-ը մրցանակ ստացան։ Ռուսաստանի հայերի միության Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոնցը ներկաներին փոխանցեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի շնորհավորանքները և լավագույն մաղթանքները: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բարձր գնահատեց տարիների համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց նման մրցույթներ հայտարարելու համար՝ հատուկ ընդգծելով, որ նման մրցանակաբաշխությունները միտված են երիտասարդ ստեղծագործողների ճանաչմանը և մրցունակության բարձրացմանը: Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՌՀՄ փոխնախագահ Ավետ Ադոնցին, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, փորձառու գրական հանձնաժողովին և կազմակերպչական անձնակազմին: Ստեղծագործական միությունների հետ նման համագործակցությունը Ռուսաստանի հայերի միության և «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի կողմից կրում են պարբերական բնույթ արդեն տասնամյակներ շարունակ: Մրցանակային ֆոնդը կազմում է 3 580 000 դրամ։ Մանրամասները՝ տեսանյութերում և լուսանկարներում: