Սուրբ Ծնունդը՝ Բեքհեմների ընտանիքում ու հատուկ հյուրը՝ Սանտան (ֆոտո)

0

Բեքհեմների ընտանիքը Սուրբ Ծննդյան նախօրեին հյուրընկալել Է Սանտա Կլաուսին։ Ընտանիքի անդամները՝ Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները, Ռոմեոն, Քրուզն ու Հարփերը, ուրախ կեցվածք են ընդունել Ձմեռ պապի հետ։ 

«Երբ Սանտան գալիս է մեզ այցելության։ Ուրախ Սուրբ Ծննդյան նախօրե։ Համբույրներ ենք ուղարկում բոլորիդ։ Կարոտում ենք ձեզ, Բրուքլին եւ Նիկոլա»,-ինստագրամյան էջի հրապարակման ներքո գրել է Վիկտորիա Բեքհեմը։ 

Ավելի վաղ ընտանիքը ավագ որդու՝ Բրուքլին Բեքհեմի եւ նրա կնոջ՝ Նիկոլա Պելցի հետ Սուրբ Ծննդյան երեկույթ էր ունեցել Մայամիում։ Նրանք գիշարազգեստներով խնջույք էին կազմակերպել եւ բարձր տրամադրությամբ լուսանկարվել վառ լուսավորված տոնածառի շուրջ։ 

Leave A Reply

Your email address will not be published.