Apple-ը հերքել ԱԴԾ հայտարարությունը ռուսաստանցիների լրտեսմանը մասնակցության մասին

0

Apple ընկերությունը հերքել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հայտարարություններն այն մասին, թե համագործակցել է ամերիկացի լրտեսների հետ՝ լրտեսելու համար iPhone-ի ռուսաստանցի օգտատերերին։ Ընկերության հայտարարությունը հրապարակել է Reuters-ը։

Apple-ի հայտարարությունում նշվել է, որ ընկերությունը «երբեք չի աշխատել որեւէ կառավարության հետ Apple-ի որեւէ արտադրանքում բեկդորի ներդրման վրա եւ երբեք չի աշխատի»։

Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն տեղեկացրել էր, որ Ռուսաստանի Պահպանության դաշնային ծառայության հետ համատեղ բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայությունների հետախուզական գործողությունը, որն իրականացվել է Apple ընկերության բջջային սարքերի օգտագործմամբ։

Leave A Reply

Your email address will not be published.