Շաբաթվա ո՞ր օրն են ավելի հաճախ տեղի ունենում սրտի նոպաները

0

Սրտի լուրջ նոպաներն ավելի հաճախ տեղի են ունենում երկուշաբթի օրը, պարզել են հոլանդացի գիտնականները։ Բելֆաստի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության հիմնադրամի եւ Իռլանդիայի Վիրաբույժների Թագավորական կոլեգիայի մասնագետների հետազոտության արդյունքները ներկայացվել են Մանչեսթերում բրիտանական սրտանոթային համայնքի համաժողովում:

Հետազոտողները վերլուծել են 10 528 իռլանդացի հիվանդների տվյալները, ովքեր հիվանդանոց են ընդունվել 2013-2018 թվականներին ST սեգմենտի բարձրացման սրտամկանի ինֆարկտով։ Այն տեղի է ունենում այն ժամանակ, երբ հիմնական կորոնար զարկերակն ամբողջությամբ արգելափակված է:

Հետազոտողները հայտնաբերել են սրտի նոպայի հաճախականության աճ աշխատանքային շաբաթվա սկզբին,  ընդ որում ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են երկուշաբթի օրը: Կիրակի օրը դեպքերի թիվը նույնպես սպասվածից ավելին է եղել:

«Մենք գտել ենք ուժեղ վիճակագրական փոխկապակցվածություն աշխատանքային շաբաթվա սկզբի եւ սրտամկանի ինֆարկտի հաճախականության միջեւ։ Պատճառը, հավանաբար, բազմագործոն է: «Առայժմ մենք չենք կարող այն ճշգրիտ հաստատել, սակայն, հիմնվելով նախորդ ուսումնասիրությունների վրա, խելամիտ է ենթադրել ցիրկադային տարրը»,-եզրակացրել են հեղինակները։ 

Leave A Reply

Your email address will not be published.