US Open. Իգա Շվյոնտեկն ու Օնս Ժաբերը եզրափակիչում են
Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ դուրս եկան աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը եւ աշխարհի 5-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերը։
21-ամյա Իգա Շվյոնտեկը 3:6, 6:1, 6:4 հաշվով պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյին եւ կանանց մենախաղում Լեհաստանի առաջին ներկայացուցիչն է ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում պատմության մեջ։
Օնս Ժաբերը կիսաեզրափակիչում 6:1, 6:3 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Կարոլին Գարսիային։
Կանանց եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին։