«Յուվենտուսը» կերկարաձգի պայմանագիրը Դե Լիգտի հետ

0

Թուրինի «Յուվենտուսն» ու Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Մատեյս դե Լիգտը համաձայնության են հասել համագործակցության երկարաձգման հարցում։ 22-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2026թ․ հունիս, հաղորդում է gazetta.it-ը։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Դե Լիգտը 2019-ի ամռանն է տեղափոխվել «Յուվենտուս» Ամստերդամի «Այաքսից» 85 միլիոն եվրոյի դիմաց։

Այս ընթացքում Դե Լիգտը թուրինյան թիմի հետ մասնակցել է 116 հանդիպման, խփել 8 գոլ։

Leave A Reply

Your email address will not be published.