Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King’s Trust 2024 Global Gala-ին
Նյու Յորքի Casa Cipriani-ում անցկացված The King’s Trust 2024 Global Gala-ին հայտնի մարդկանց պակաս չի զգացվել։
Մոդել Էմիլի Ռատակովսկին հայտնվել է շլացուցիչ կրեմագույն մետաքսե զգեստով, որի համարձակ դեկոլտեն հասնում էր մինչեւ փեշը։
Բաց մեջքով շքեղ զգեստն ընդգրկել էր նրա նախանձելի կազմվածքը։
Միեւնույն ժամանակ, 38-ամյա Իրինա Շեյքը հագել էր հասարակ մետաքսե սեւ զգեստ, որը ցույց էր տալիս նրա ընդգծված կազմվածքը։
Նա իր մուգ մազերը ոճավորել էր երկու երկար օղակաձեւ հյուսքերով:
The King’s Trust Global Gala 2024-ը իրազեկությում եւ ֆինանսավորում է The King’s Trust բարեգործական կազմակերպությանը, որն աջակցում է երիտասարդներին՝ իրենց կարիերայի զարգացման եւ կրթության հարցերում: