«Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

0

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում 8-րդ համարի ներքո։ Այս մասին հայտնում է «Եվրատեսիլի» պաշտոնական էջը։

Հիշեցնենք, որ «Լադանիվա» խումբը «Եվրատեսիլ 2024»-ում հանդես կգա հայալեզու երգով, որը կոչվում է Jako: Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն։ Տեսահոլովակն աչքի է ընկնում հայկական մոտիվներով՝ մրգեր, գորգեր, գույներ, Ժակլինն ու Լուին եւս հայկական ոճի հագուստով են։ 

Leave A Reply

Your email address will not be published.