Քայլի Ջենները ներկայացրել է իր Khy ապրանքանիշի նոր մոդելները

0

Քայլի Ջենները ներկայացրել է իր Khy ապրանքանիշի նոր մոդելները։ Գարնանային նոր հավաքածուն առանձնանում է սպիտակ, գունատ վարդագույն եւ մաշկագույն երանգներով: «KHY DROP 004-ը՝ շուտով»,-գրել է Քայլին:

«Khy-ը նպատակ ունի վերանայել ժամանակակից զգեստապահարանը՝ առաջարկելով թարմ հավաքածուներ, որոնք անխափան կերպով համատեղում են շքեղությունը ամենօրյա ոճի հետ եւ ընդգրկում են լայն տեսականի»,-ասվում է ապրանքանիշի կայքում:

Հուլիսին հայտնի դարձավ, որ Քայլին իր սեփական նորաձեւության գիծն է թողարկում՝ Ջենսի եւ Էմմա Գրեդի օգնությամբ, ովքեր կանգնած են Քիմ Քարդաշյանի Skims-ի եւ Քլոե Քարդաշյանի Good American-ի հետեւում։

Khy-ը կհամագործակցի տարբեր հրավիրված դիզայներների հետ:

«Ամբողջ շարքը, իսկապես, ոգեշնչված է իմ անձնական զգեստապահարանով եւ տարբեր տրամադրություններով, որոնցում ես հայտնվում եմ»,-անցած տարի The Wall Street Journal-ին ասել էր Ջենները:

Leave A Reply

Your email address will not be published.