Միլիարդատեր Ջեֆ Բեզոսը հյուրերին արգելել է իրեն նվերներ տալ իր 60-ամյակին

0

Ի՞նչ նվիրել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ ծննդյան օրվա առթիվ։ Ոչինչ։ Amazon-ի մագնատ Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը գնահատվում է 177 միլիարդ դոլար, «խիստ» քաղաքականություն է վարել իր 60-ամյակի տոնակատարության ժամանակ՝ արգելելով հյուրերին իրեն նվերներ հանձնել, հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով աղբյուրին:

Տոնակատարությանը, որը տեղի է ունեցել Կալիֆորնիայի Բեւերլի Հիլզում գտնվող նրա հարսնացու Լորեն Սանչեսի առանձնատանը, մի շարք աստղեր են մասնակցել, այդ թվում՝ Ջեյ Զին, Բեյոնսեն, Իվանկա Թրամփը, Ջարեդ Քուշները, Սիարան, Ռասել Ուիլսոնը, Օփրան, Գեյլ Քինգը, Քիմ Քարդաշյանը, Քրիս Ջենները, Քենդալ Ջենները, բիզնես մագնատներ Բոբ Իգերը, Բիլ Գեյթսը եւ NFL-ի հանձնակատար Ռոջեր Գուդելը:

Խնջույքը կազմակերպելու համար Սանչեսը ներգրավել էր միջոցառումների պլանավորող Մինդի Վայսին, ով հայտնի է իր շքեղ խնջույքներով․ նա էր կազմակերպել նաեւ Ջասթին եւ Հեյլի Բիբերների հարսանիքը եւ Քրիս Ջենների 60-ամյակի երեկույթը:

Սանչեսի մտահաղացմամբ ստեղծվել էր Բեզոսի Amazon-ի առաջին գրասենյակի կրկնօրինակը, որը նա հիմնել էր Սիեթլում գտնվող իր ավտոտնակում, իսկ Վայսն օգնել է իրականացնելու հարցում: Աղբյուրի համաձայն, ձեւավորման մեջ ներկայացված է եղել նույնիսկ այդ ժամանակաշրջանի գրասեղանը:

Երգչուհի Քեթի Փերին երեկույթին ելույթ է ունեցել այլմոլորակայինների հագուստով` հարգանքի տուրք մատուցելու Blue Origin-ի հիմնադիրին: Նրան միացել է Աշերը, եւ նրանք միասին կատարել են «Happy Birthday» երգը:

Ի պատիվ իր փեսացուի ծննդյան օրվա՝ Սանչեսը կրել է ցնցող կարմիր զգեստ՝ խորը դեկոլտեով: Բոլորի ուշադրությունը գրավել է Ջուդիթ Լայբերից՝ տիեզերանավի տեսքով բյուրեղապակյա պայուսակը, որն արժե 4995 դոլար:

Պայուսակը Բեզոսի ավիատիեզերական ընկերության՝ Blue Origin-ի պատվին էր, եւ այն Սանչեսի ընդհանուր տեսքին հավելյալ փայլ է հաղորդել:

Leave A Reply

Your email address will not be published.