Ի՞նչ «լուքերով» են կիսվել հայտնիները նախորդ շաբաթ (ֆոտո)

0

Աստղերն Instagram-ում կիսվում են ոչ միայն իրենց նորություններով, այլեւ ցուցադրում իրենց էսթետիկան, հաճախ թելադրում ճաշակ ու թրենդներ: Այդ պատճառով էլ Instagram-ում շրջելիս մենք ուշադիր ենք եղել աստղային «լուքերին»՝ փորձելով ֆիքսել ամենանորաձեւ ու հետաքրքիր կերպարները:

Բրյունետը նորաձեւ է թե բեմում, թե բեմից դուրս: Երգչուհին կիսվել է իտալական  street style-ով՝ ցուցադրելով հարմարվետ կերպար, ինչը նորաձեւության կարեւոր միտումներից է: Նա մոխրագույն սպորտային հագուստով է, արձակած մազերով: Կերպարն ամբողջացրել է ականջակալներով ու խոշոր սեւ պայուսակով:

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Նարեն որոշել է փայլել: Երգչուհին լուսանկար է հրպարակել ամբողջությամբ փայլուն պիջակով, որի ներքո սեւ զգեստ է կրում: Այս անսամբլը հետաքրքրացրել է սրտաձեւ կախազրդով խոշոր վզնոցը:

Մերի Քոչարյանը եւս ընտրել է դասականը. երգչուհի-դերասանուհին սեւ կոստյումով է, որի ներքո՝ սպիտակ վերնաշապիկ եւ նախշազարդ կորսետ: Մերին, նույնպես, կրում է սրտաձեւ զարդեր, բայց՝ ականջօղերի տեսքով:

Քիմ Քարդաշյանը նույնիսկ պարզության մեջ հմայիչ է: Սեւ կորսետ, օվերսայզ ջինսեր, միջին բարձրության կոշիկներ, սեւ ակնոց, փոքրիկ պայուսակ՝ թրենդային կերպարը պատրաստ է:

Արեւային եղանակի սիրահարներին դուր կգա Էվա Խաչատրյանի կերպարը: Դերասանուհին այս շրջանում Եգիպտոսում է, որտեղից կիսվում է եթերային կերպարներով: Էվան թեթեւ սպիտակ զգեստը համադրել է սպիտակ կոշիկների հետ, իսկ ոտքին ու ձեռքին՝ ուլունքավոր զարդեր:

Leave A Reply

Your email address will not be published.