Գիտնականներն առաջին անգամ աճեցրել են «մինի ուղեղներ» մարդկային պտղի գանգուղեղի հյուսվածքներից

0

Գիտնականներն առաջին անգամ ստեղծել են ցերեբրալ օրգանոիդներ՝ եռաչափ, լաբորատորիայում աճեցված «մինի ուղեղներ» մարդկային պտղի գլխուղեղի հյուսվածքներից։ Նոր օրգանոիդները աճեցվել են բրնձահատիկի չափով եւ պարունակել են բջիջների բազմաթիվ տեսակներ, որոնք ինքնակազմակերպվել են բարդ եռաչափ կառույցում։ Հետազոտողները խթանել են նաեւ մինի ուղեղների գլխուղեղի ուռուցքների աճը եւ ստուգել ուռուցքների արձագանքը քաղցկեղի  դեմ դեղանյութերին։

Մինի ուղեղները նմանակում են լիարժեք մարդկային ուղեղի զարգացման եւ գործունեության կարեւոր ասպեկտները։ Ավելի վաղ դրանք աճեցրել էին մարդու ցողունային բջիջներից, բայց ոչ երբեք անմիջապես ուղեղի ձեւավորված հյուսվածքից, ուստի նոր օրգանոիդները հետաքրքիր հնարավորություններ են բացում, նշվել է նոր հետազոտության հեղինակների հայտարարությունում, որը հրապարակվել է Cell ամսագրում։

«Մինչ այժմ մեզ հաջողվել էր օրգանոիդներ ստանալ մարդկային օրգանների մեծ մասից, բայց ոչ ուղեղից։ Շատ լավ է, որ այժմ կարողացել ենք հաղթահարել նաեւ այդ խոչընդոտը»,- ասել է հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Հանս Քլեւերսը Նիդեռլանդների Ուտրեխտի համալսարանից։

Հետազոտողների խոսքով՝ մինի ուղեղը կարող է լրացնել  առկա օրգանոիդներին, որոնք ստացվել են ցողունային բջիջներից, եւ հեշտացնել ուղեղի առողջության եւ հիվանդությունների ուսումնասիրման ինքնատիպ միջոցները։ Մինչ ցողունային բջիջներին անհրաժեշտ է ստիպել հիշեցնել ուղեղի տարբեր մասերի մասին, ուղեղից վերցված հյուսվածքը կարող է ընդգրկել նրա հյուսվածքները զարգացման որոշակի փուլերում, գրել են հեղինակները հաշվետվությունում։ Եվ չնայած ցողունային բջիջներին հաճախ պետք է «աճի» ենթակամրջակներ տրամադրել, ուղեղի հյուսվածքները կարող են ստեղծել իրենց սեփականը, ավելացրել են նրանք։

Այսպիսով, «այս նոր օրգանոիդները, որոնք ստացվել են մարդկային պտղի հյուսվածքներից, կարող են առաջարկել նոր ընկալում այն մասին, թե ինչպես են ձեւավորվում ուղեղի հատվածները, եւ ինչն է ստեղծում բջջային բազմազանությունը»,- ասել է հետազոտության հեղինակ Դալիլա Հենդրիկսը արքայադուստր Մաքսիմայի մանկական օնկոլոգիայի կենտրոնից (ԱՄՆ)։

Leave A Reply

Your email address will not be published.