«Ոչ բոլոր հարսանիքներն ու միություններն են ուրախ ավարտ ունենում»․ Գոհար Ավետիսյան

0

Գոհար Ավետիսյանը Instagram-ում նոր տեսանյութ է ներկայացրել՝ ցուցադրելով իր հարսանեկան դիմահարդարումն ու կերպարը։ Մոսկվաբնակ հայ դիմահարդարը փորձել է ներկայացնել ամուսնանալու եւ ամուսնալուծվելու իր պատմությունը։ Հոլովակն արված է Վալերի Մելաձեի «Красиво» երգի ռեմիքսային տարբերակի ներքո, որտեղ ասվում է՝ «Դու գեղեցիկ կերպով մտար իմ մեղսավոր կյանք»։

«Ինչպես մտա, այնպես էլ՝ դուրս եկա՝ կարեւորը գեղեցիկ կերպով»,-գրել է Գոհարը,-«Երբ լսեցի այս երգը, հասկացա, որ այն իդեալական կերպով փոխանցում է այն միտքը, որ ոչ բոլոր հարսանիքներն ու միություններն են ուրախ ավարտ ունենում։ Իսկ ձեզ ի՞նչ էմոցիաներ փոխանցեց այս սիրո պատմությունը»։

Հիշեցնենք, որ դիմահարդարը երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրա որդին՝ Գասպարը, ծնվել է երկրորդ ամուսնությունից։ Ամիսներ առաջ Գոհարը հետեւորդներին ակնարկում էր, որ սիրտը զբաղված է, սակայն վերջերս հայտնեց, որ բաժանվել է սիրելիից։ 

Հավելենք, որ օրերս Ավետիսյանը Հայաստանում էր։ Նա մասնակցել է քրոջ տարեդարձին ու հետեւորդների հետ կիսվել Երեւանում ու Սեւանում անցկացրած ժամանցով։ 

Leave A Reply

Your email address will not be published.