Մեսիի վարձատրությունն «Ինտեր Մայամիում» 20,4 միլիոն դոլար է

0

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ՄԼՍ-ի պատմության մեջ ամենաբարձր աշխատավարձ ունեցող ֆուտբոլիստն է, հաղորդում է latimes.com-ը։

ՄԼՍ-ի ֆուտբոլիստների ասոցիացիայի հրապարակած հաշվետվության համաձայն՝ Մեսիի տարեկան աշխատավարձը 12 միլիոն դոլար է:

Բոնուսների հետ նրա տարեկան երաշխավորված վարձատրությունը կազմում է 20,4 միլիոն դոլար։ Adidas եւ Apple TV-ի հետ պայմանագրերից Մեսին կստանա եւս 30 միլիոն դոլար։

Leave A Reply

Your email address will not be published.